Հարթ մաշկի համար
Մեր նախորդ սերունդներն այսքան կոսմետիկ զինանոցի չեն տիրապետել, սակայն առողջ մաշկ ունենալու ցանկություն միշտ է եղել: Իսկ դրա համար նրանք կիրառել են ձեռքի տակ եղածը, օրինակ՝ խնձորի հյութ:
Նույն նպատակի համար կարելի է նաև կարմիր կամ սև հաղարջ կիրառել: Դրա համար պետք է մի բուռ հատապտուղներից քամել հյութը, թանզիֆը թաթախել այդ հյութի մեջ ու 15 րոպե թրջոցի նման դնել դեմքին, ապա լվացվել գոլ ջրով:
Սոդա
Մեկ թեյի գդալ սոդան թրջել մի քանի կաթիլ ջրով, որ խյուս ստացվի: Ստացվածը քսել խնդրահարույց հատվածներին (կարելի է թեթևակի մերսելով), ապա լվացվել:
Կիտրոնահյութ
Եթե ցիտրուսներից ալերգիա չունեք, ապա կարելի է կիտրոնահյութով ու թթվասերով դիմակ պատրաստել. բաղադրիչները 1:1-ի հարաբերությամբ խառնել ու քսել դեմքին, 15 րոպեից լվացվել:
Սխտոր
Սխտորը մեծ քանակությամբ եթերայուղեր է պարունակում, որոնք հրաշալի սպիտակեցնում են ու գունաբացում պիգմենտային բծերը: Պարզապես պետք է մաքրած սխտորը կիսել ու դրանով դեմքը տրորել օրական մի քանի անգամ:
Ցինկ ու սելեն
Չի բացառվում, որ պիգմենտային բծերն այդ երկու կարևորագույն տարրերի անբավարարության մասին են հուշում: Դրա համար սննդաբաժնում պետք է ներառել ցինկ ու սելեն պարունակող մթերքներ՝ վարսակաձավար, ընկույզ, կաթ, քրքում, ոսպ, ձուկ, ծովամթերք, լյարդ, քնջութ:
Այս միջոցները կօգնեն սպիտակեցնել մաշկը, գունաթափել պիգմենտային բծերը և թարմ տեսք կհաղորդեն: