Հնարավոր է Իրանի և Արցախի հետ սահմանին որոշակի սադրանքներ կազմակերպվեն. իրանագետ
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս տեսակետը հայտնեց իրանագետ Արմեն Իսրայելյանը:
«Նախագահական հաջող ընտրություններից և միջուկային ծրագրի մասին համաձայնությունն ակնհայտ դարձրեց, որ վերջին երկու տարվա ընթացքում Իրանի դիրքերը ուժեղացել են միջազգային ասպարեզում և տարածաշրջանում: Միջուկային համաձայնագրի կասեցման ջատագովը Սաուդյան Արաբիան էին և Իսրայելը: Առաջինը հատկապես ջանասիրաբար էր փորձում թուլացնել Իրանի դիրքերը: Թրամփի այցից հետո ենթադրելի էր, որ այսպիսի զարգացումներ պետք է տեղի ունենային»,- նշեց իրանագետը:
Այսուհետ Իրանը կարող է ցույց բոլոր այն երկրներին, որոնք իրեն էին մեղադրում ահաբեկչությունները աջակցելու մեջ, որ ինքը հակառակ գործընթացն է իրականանցում: Այդ գործոնը նա կօգտագործի միջազգային հարթությունում իր դիրքը ամրապնդլեու համար: Իրանի ներսում էլ պահպանողականները պահանջում են, որ պատասխան քայլերն ավելի կոշտ լինեն, սակայն, պարոն Իսրայելյանը գտնում է, որ իշխանությունները կփորձեն այդ հակաքայլերը իրականացնել դիվանագիտության միջոցով:
Ինչ վերաբերում է այն հարցին, թե այս զարգացումներն ինչ ազդեցություն կունենան տարածաշրջանի և , մասնավորապես, Հայաստանի վրա, իրանագետը նշեց, որ դա կարող է լինել երեք ձևով՝ տնտեսական, անվտանգության և քաղաքական. «Դա առաջին հերթին պայմանավորված է Իրանի տնտեսական իրավիճակով. միջուկային համաձայնությունից հետո, այն հույսերը, որոնք կային Իրանի հետ արտաքին ներդրումների ներգրավելու առումով և այլ հնարավորությունների, դրանք ցավոք սրտի Իրանի պարագայում չարդարացան»։ Այնուամենայնիվ, վերջին մեկ-երկու տարվա ընթացքում Հայաստանն ու Իրանը կարողացել ենք այնպիսի նախադրյալներ ստեղծել, որը հիմք կտա զարգացնելու երկկողմ տնտեսական հարաբերությունները՝ զբոսաշրջության, համատեղ փոքր ձեռնարկությունների և այլն:
Ինչ վերաբերում է անվտանգության հարցին, գաղտնիք չէ, որ շատ ադրբեջանցիներ գործում են «Իսլամական պետության» կազմում: Այդ վտանգը միշտ կա Ադրբեջանում և Իրանը այդ մասին բազմիցս բարձրաձայնել է. «Հնարավոր է Արցախի հետ սահմանին որոշակի սադրանքների լինեն ոչ իհարկե Սաուդյան Արաբիայի կողմից կամ երրորդ այլ ուժի կողմից, Այլ հատուկ ծառայությունների, որոնք նպատակ ունենան ապակայունացնել Իրանի հյուսիսային շրջանները: Կարծում եմ՝ դրանում շահագրգռված է Ադրբեջանը»,- նշեց իրանագետը:
Արմեն Իսրայելյանի գտնում է, որ Իրանի վարկանիշը ընկավ նաև Միջազգային հարաբերություններում. եթե նախկինում նրանց օրակարգում միջուկային համաձայնությունն էր, հիմա օրակարգում ահաբեկչական գործողություններն են: