Գեղեցկության թագուհին հինգ տարում անճանաչելիորեն ծերացել է
Ոստիկանությունը ձերբակալել էր նախկին գեղեցկուհուն թմրամիջոցների դեմ արշավանքի ժամանակ: Իրավապահները աղջկա մոտ հայտնաբերել էին մետամֆետամին, հերոյին և այլ թմրանյութեր: Պարզվել է Ֆրանսը հանդիպում է թմրավաճառի հետ, որը կնոջը դավաճանում էր նախկին "Միս Օրեգոնի"հետ: Այնպես որ նրա կինն էլ էր զբաղմունք գտել, մինչ ամուսինը մոթելում զվարճանում էր սիրուհու հետ,33-ամյա կինը տնից թմրանյութեր էր վաճառում: Ներկա պահին Ջեյմի Լին Ֆրանսը, նրա սիրեկանը և վերջինի կինը ձերբակալված են:
Իշխանությունները պատրաստ են Ֆրանսին, 30 հազար դոլար գրավի դիմաց ազատ արձակել, իսկ նրա մեղսակիցներին համապատասխանաբար 195 և 415 հազար դոլարի: Թե ինչպես էր Գեղեցկության նախկին թագուհին կապվել հանցագործների հետ չեն հաղորդում: Ոստիկանները հրապարակել են թմրամիջոցներից խիստ ծերացած աղջկա լուսանկարները , որպեսզի համաքաղաքացիներին ցույց տան, թե ինչի է հանգեցնում արգելված նյութերի օգտագործումը: