Հայերեն   English   Русский  

Հակաահաբեկչական գործողության ընթացքում թուրք զինծառայող է մահացել


  
դիտումներ: 726

Թուրքիայում Բինգյոլ նահանգի Գենչ շրջանում հակաահաբեկչական գործողություն է իրականացվել երկրում ահաբեկչական հայտարարված Քրդական բանվորական կուսակցության (PKK) զինյալների դեմ:

Ինչպես հաղորդում են թուրքական լրատվամիջոցները, գործողության արդյունքում սպանվել է թուրքական բանակի մեկ զինծառայող: Բացի այդ, Դիարբեքիրում զինվորական ավտոմեքենային հետևելու ճանապարհին PKK-ի զինյալների կողմից պայթյուն է իրականացվել: Միջադեպը տեղի է ունեցել Սիլվան շրջանում:

Համաձայն թուրքական պաշտոնական տվյալների՝ Թուրքիայի զինված ուժերը շարունակում են հակաահաբեկչական գործողություններ անցկացնել երկրի արևելյան և հարավարևելյան շրջաններում:

Քրդական բանվորական կուսակցությունը քրդական կազմակերպություն է, որի նպատակն է զինված պայքարի միջոցով Իրաքի հյուսիսային, Իրանի հյուսիս-արևմտյան, Սիրիայի հյուսիս-արևելյան և Թուրքիայի հարավ-արևելյան տարածքներում հիմնել քրդական անկախ պետություն: Թուրք-քրդական հարաբերությունները հերթական անգամ սրվել են 2015-ի ամռանը:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: