Հայերեն   English   Русский  

Տավուշի մարզում վառելիքով բեռնված բեռնատարը շրջվել է և ամբողջովին այրվել


  
դիտումներ: 26462

Հայաստանի ԱԻՆ-ում, հունիսի 15-ին, ժամը 03:05-ին տեղեկություն է ստացվե, որ Իջեւան-Նոյեմբերյան ավտոճանապարհի 2-րդ կմ-ին տեղի է ունեցել ավտովթար, բախվելեն ավտոմեքենաներ, տուժածներ չկան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ-4 ավտոճանապարհի Իջեւան-Նոյեմբերյան հատվածի 2-րդ կմ-ին բախվել են «ԶԻԼ» մակնիշի 35 CA 973 պետհամարանիշով բեռնատարը (վառելափայտով բարձած) եւ «Mitsubishi Pajero» մակնիշի 13 LU 041 պետհամարանիշով ավտոմեքենան, այնուհետեւ բեռնատարը կողաշրջվել է, բռնկվել եւ ամբողջովին այրվել: Հրդեհը մեկուսացվել է ժամը 04:15-ին, մարվել՝ 04:23-ին:

Փրկարարներն իրականացրել են վառելիքաքսուքային նյութերից ավտոճանապարհի լվացման աշխատանքներ:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: