Առեղծվածային գտածոներ Հայաստանում. Նաիրյան հսկաները
Այսօր Հայաստանի շատ գյուղերի բնակիչներ համոզված են, որ հեռու անցյալում հսկաների քաղաքներ են գոյություն ունեցել:
Բազմաթիվ դամբարաններ են հայտնաբերվել Գյումրիում, Լճաշենում, Եղվարդում, Գոշավանքում, Օհանավանում և այլ բնակավայրերում, որոնք կարող են ինչ-որ չափով հաստատել գյուղացիների պնդումները:
Մի շարք հետազոտություններ անցկացնելուց հետո պատմական գիտությունների դոկտոր, մարդաբան Մարիա Մեդնիկովան հայտնաբերել է, ինչպես ինքն է ասում, 5000 տարի առաջ Հայաստանի լեռնային շրջաններում հսկա մարդկանց գոյությունն ապացուցող վկայություններ:
12 մետր բարձրություն և 600 տոննա կշիռ ունեցող մեգալիթյան կառույցներ են հայտնաբերվել Սյունիքի մարզում՝ Ագարակ գյուղում: Տեղական լեգենդների համաձայն՝ այստեղ մի ժամանակ հսկաներով բնակեցված քաղաք է եղել:
Կարո՞ղ էին հսկաների մասին այդ լեգենդները իրականություն լինել:
Հայ պատմաբան Մովսես Խորենացին «Հայոց պատմություն»-ում նշում է.
«Աստվածներից առաջիններն ահեղ էին և երևելի, և աշխարհի մեծամեծ բարիքների պատճառ, աշխարհի ու բազմամարդության սկիզբ: Սրանցից առաջ եկավ հսկաների սերունդը... Սրանցից մեկն էր և Հապետոսթյան Հայկը, որը հայտնի ու խիզախ առաջնորդ էր, ճշգրիտ աղեղնավոր»:
Ինչպես գիտենք, մենք՝ հայերս, Հայկին համարում ենք մեր նախահայրը: Հայկը կռվեց բաբելոնյան թագավոր Բելի հետ և պարտության մատնեց նրան:
Աղբյուր՝ http://allinnet.info/interesting/mysterious-finds-in-armenia-giants-of-nairi/