Հայերեն   English   Русский  

ԿԽՄԿ ներկայացուցիչները դեռ չեն հանդիպել Ադրբեջանում գտնվող հայաստանցուն


  
դիտումներ: 768

«Կարմիր Խաչի Միջազգային կոմիտեն այս պահին կոնֆիդենցիալ երկխոիսություն է վարում կողմերի հետ՝ հանդիպելու Ադրբեջանում գտնվող անձի հետ»,-այս մասին Panorama.am-ի հետ զրույցում ասաց ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի մամուլի հարցերով պատասխանատու Զառա Ամատունին:

Նա հիշեցրեց, որ նման այցելությունները կոմիտեի ներկայացուցիչներն իրականացնում են Միջազգային մարդասիրական իրավունքի նորմերին համապատասպան:


Նշենք, որ նորմերը մասնավորապես սահմանում են. «Գերի ընկած մարտիկները և այն քաղաքացիական անձինք, որոնք գտնվում են հակառակորդի իշխանութայն տակ` իրենց կյանքի, արժանապատվության, անձնական իրավունքների և քաղաքական, կրոնական և այլ համոզմունքների բռնադատման չեն ենթարկվելու: Նրանք պետք է պաշտպանվեն բռնության ամեն տեսակի ակտերից կամ ռեպրեսալիաներից (փոխճնշման միջոցների կիրառումից): Գերիներն իրենց ընտանիքների հետ նամակագրության և օգնություն ստանալու իրավունք ունեն: Նրանք պետք է օգտվեն հիմնական դատական երաշխիքներից»:

Հիշեցնենք, որ երեկ ադրբեջանական լրատվամիջոցներում առավոտյան լուր տարածվեց այն մասին, իբր հայկական զինուժը դիվերսիոն ներթափանցման փորձ է արել, որի հետևանքով կա մեկ գերեվարված զինծառայող: Այնուհետ տարածվեց տեսանյութ, որտեղ իբրև գերեվարվածը պատմում է իր և իր առաջադրանքի մասին:

Ավելի ուշ պարզ դարձավ, որ տարօրինակություններ ունեցող տղամարդը, որ ունի մտավոր խնդիրներ և 30 տարեկանում հայտնվել է Վանաձորի ծերանոցում, 43 ամյա Զավեն Հովհաննեսի Կարապետյանն է:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: