Հայերեն   English   Русский  

Օսկարը որակազրկվել է 8 խաղով ծեծկռտուք սադրելու համար


  
դիտումներ: 1070

Չինաստանի առաջնությունը որակազրկել է «Շանհայ Տելեյսի» բրազիլացի կիսապաշտպան Օսկարին 13-րդ տուրի` «Գուանչժոու Ֆուլիի» հետ խաղում տեղի ունեցած միջադեպի համար:

Այս մասին հայտնում է Eurosport-ը:

25-ամյա ֆուտբոլիստն առաջին խաղակեսի վերջնամասում հրահրել է զանգվածային ծեծկռտուք` երկու անգամ գնդակով հարվածելով մրցակցին:

Բրազիլացին որակազրկվել է 8 խաղով և տուգանվել է 5240 եվրոյով:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: