Հայերեն   English   Русский  

Մագնուս Կարլսենը` Grand Chess Tour մրցաշարի Փարիզի փուլի հաղթող


  
դիտումներ: 940

Հունիսի 21-25-ը անցկացվեց Grand Chess Tour մրցաշարքի Փարիզի փուլը։ Մասնակցում էին 10 ուժեղագույն շախմատիստ՝ Կարլսեն, Նակամուրա, Սո, Թոփալով, Վաշիե-Լագրավ, Գրիշչուկ, Մամեդյարով, Կարյակին, Կարուանա, Բակրո:

Կայծակնային շախմատի մրցաշարի հաղթող դարձավ Մագնուս Կարլսենը՝ 14 միավորով, 2-րդը Գրիշչուկն էր՝ 13, իսկ 3-րդը՝ Նակամուրան՝ 12 միավորով։ Արագ շախմատի մրցաշարում առաջ անցավ Մաքսիմ Վաշիե-Լագրավը՝ 13 միավորով, Նակամուրան ու Կարուանան 11 միավորով կիսեցին 2-3-րդ տեղերը, իսկ Կարլսենը 10 միավորով կիսեց 4-5-րդ տեղերը Կարյակինի հետ։

Մագնուս Կարլսենն ու Մաքսիմ Վաշիե Լագրավը խաղացին թայ-բրեյք։ Աշխարհի չեմպիոնը հաղթեց 1․5-0․5 հաշվով:

Հունիսի 28-ին կմեկնարկի Grand Chess Tour-ի "Your next move" մրցաշարը, որը կանցկացվի Բելգիայում





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: