Հայերեն   English   Русский  

​Աիքրիզոն` սիրո ծառ


  
դիտումներ: 130741

Աիքրիզոնը սենյակային բույս է, որը ժողովրդական լեզվով «սիրո և երջանկության» ծառ են անվանում: Աիքրիզոնը թանձրատերևազգիների (Crassulaceae) ընտանիքին է պատկանում:

Ընդհանուր առմամբ աիքրիզոնի 15 տեսակ է հայտնի, որոնք հիմնականում են աճում են Կանարյան և Ազորյան կղզիներում, ինչպես նաև Մադեյրայում: Մեկ տեսակ հանդիպում է Պորտուգալիայում և Մարոկոյում:

Այս բույսի առանձնահատկություններից է տերևների տեսքն ու ձևը` հյութալի, մսոտ, մուգ կանաչ գույնի, ծածկված աղվամազով, կարճ սպիտակ մազիկներով (երբեմն տպավորություն է ստեղծվում, որ դրանք մորթու տակ են):

Սրտիկներ հիշեցնող տերևների անսովոր տեսքի ձևի շնորհիվ դրանք ժողովրդական երկու գեղեցիկ անվանումներ են ստացել` «Սիրո ծառ» և «Երջանկության ծառ»:

աիխրիզոն

Աիքրիզոնի ուղիղ կամ թեթևակիորեն կորացած մսոտ ցողունները գրեթե չեն փայտանում և շատ ուժեղ ճյուղավորվում են առանց էտման աշխատանքների: Տերևների գույները ներառում են կանաչի բոլոր երանգները` սպիտակ, մոխրագույն, կարմիր և դեղին բծերով: Տերևաթերթիկի վնասվելու դեպքում սկսում է տհաճ հոտ գալ: Սենյակային պայմաններում ճիշտ խնամքի ապահովման դեպքում Աիքրիզոնը ծաղկում է ապրիլ կամ մայիս ամիսներին:

Աիքրիզոնի հիմնական տեսակները

Ընդհանուր առմամբ միամյա և բազմամյա աիքրիզոնների գրեթե 15 տեսակ է հայտնի: Դրանց հիմնական մասը հանդիպում են Պալմա կղզում:

Սենյակային պայմաններում աճող ամենատարածված տեսակները 5-ն են:

1.Տնային աիքրիզոն (Aichryson x domesticum)` մինչև 30սմ. բարձրությամբ ցածր թփերով և գրեթե նույն հաստությամբ բույսեր են: Տերևներն առանց բծերի և կանաչ գույնի են լինում: Ծաղկման շրջանը բավական երկար է` ճիշտ խնամքի դեպքում կարող է ձգվել մինչև կես տարի` աշնանից գարուն ընկած ժամանակահատվածում: 10-20սմ երկարությամբ ծաղկացողունը դեղին անուշահոտ ծաղիկներ ունի:

2.Խիտ աիքրիզոն (Aichryson sedifolium) ուղիղ, բարակ ճյուղերով, 15-40սմ բարձրությամբ բավական խիտ կիսաթուփ է: Տերևաթերթիկները կպչուն են, բաց կանաչ կամ դեղնականաչավուն` կարմրավուն եզրերով: Այս տեսակի դեպքում աղվամազը բացակայում է: Առանձնահատկությունը մասնակի տերևաթափն է, ինչը տեղի է ունենում բույսի հանգստի շրջանում: Այս տեսակը չի հանդուրժում շատ խոնավացած հողը: Ծաղկում է գարնանը` ապրիլ կամ մայիս ամիսներին:

3.Փխրուն աքրիզոն (Aichryson laxum) ոչ շատ խոշոր հյութալի կիսափութ է, որի բարձրությունը և տրամագիծը կարող են մինչև 40 սմ հասնել: Տերևները կարճ սպիտակ աղվամազով են պատված: Ծաղկումը կարող է մինչև վեց ամիս շարունակվել:

4.Ոլորուն աիքրիզոն (Aichryson tortuosum)` ոչ մեծ դեկորատիվ կիսաթուփ է, որի տերևների տրամագիծը 15-30 սմ է կազմում: Բաց կանաչ երանգի, մսոտ տերևները պատված են թափանցիկ մազիկներով: Տերևաթերթիկը կարճ կոթ ունի և 2×1սմ. չափսերի է հասնում: Ծաղկումը կարող է մինչև վես ամիս տևել:

5.Կետավոր աիքրիզոն (Aichrysonpunctatum)` մինչև 40սմ բարձրություն ունեցող հյութալի կիսաթուփ է: Ընձյուղները կանաչ-շագանակագույն են` ծածկված թափանցիկ մազիկներով: Ընդհանուր առմամբ ցողունի աղվամազն ավելի խիտ է , քան տերևներին:

աիխրիզոն










Աիքրիզոնի աճելու և խնամքի պայմանները

«Սիրո ծառի» ծաղկումը վայելելու համար անհրաժեշտ է որոշակի պայմաններ ստեղծել:

Լուսավորություն` աիքրիզոնը վառ լույսի սիրահար է: Բույսի ծաղկամանը տեղադրելու համար լավագույն վայրը պատուհանի արևմտյան կամ արևելյան դիրքերն են:

Ջերմաստիճան` արտաքին այս գործոնի նկատմամբ բույսը ոչ այնքան պահանջկոտ է: Գարուն-ամառ սեզոնին բավարար է 20-25 աստիճանը, իսկ աշնանը և ձմռանը կարելի է բույսը պահել 8-10 աստիճանի պայմաններում: Ավելի բարձր ջերմաստիճանի պայմաններում տերևները կարող են թափվել: Այդիսկ պատճառով պետք է բույսը ջեռուցման մարտկոցներից հեռու տեղադրել:

Ջրելու անհրաժեշտության մասին կարելի է դատել տերևների ուռչելուՑ և շիվերի աճից ելնելով: Պետք չէ բույսը միանգամից շատ ջրել: Թոռոմած և կծկված տերևները միանգամից կարող են հուշել բույսի ծարավի մասին:

Խոնավությունը` կարելի է ասել, որ էական նշանակություն չունի, քանի որ աքրիզոնը լավ է հանդուրժում չոր օդը:

Պարարտացումը` գարնանը և ամառը` աիքրիզոնի ծաղկման շրջանում, բույսի ինքնազգացողության լավացման նպատակով յուրաքանչյուր երկու շաբաթը մեկ կարելի է պարարտացնել: Խորհուրդ է տրվում ազոտի ցածր պարունակությամբ , կոմպլեքսային, հեղուկ պարարտանյութերով սնուցել:

Էտումը` աիքրիզոնի աճեցնելու երկու տարբերակ կա` թփերի կամ անոստաբուն ծառի տեսքով:

Ծաղկումը` լինում է տնկելուց 2-3 տարի հետո, մեղմ և լուսավոր ձմռան, հազվադեպ ջրելու և նեղ ծաղկամանի պայմաններում: Մինչև կես տարի շարունակվող ծաղկման դեպքում բույսը զրկվում է տերևների 80 %-ից: Այդ շրջանի ավարտից հետո հարկավոր է կտրել ծաղկացողունները և ավելի հաճախ ջրել:

Վառ լույս և չափավոր ջրում ապահովելով` աիքրիզոնը ավելի երկար ժամանակ կպահպանի իր կանաչ տերևները և ինչպես մարդիկ ասում են, որքան շատ տերևներ լինեն բույսի վրա, այնքան շատ ձեր բնակարանը սիրով լեցուն կլինի:

աիխրիզոն





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: