Ըմշամարտի աշխարհի գավաթի թիմային խաղարկության մասնակիցների թիվը պակասել է
Սեպտեմբերին Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում կայացած աշխարհի առաջնության թիմային արդյունքներով մեր երկրից կմասնակցի միայն հունահռոմեական ոճի ըմբշամարտի ընտրանին: Մրցաշարը կայանալու է 2015-ի փետրվարի 19-20-ը Թեհրանում (Իրան): Այդ պատվին արժանացել են՝ Հայաստանի, Իրանի, Ռուսաստանի, Հունգարիայի, Կուբայի, Սերբիայի, Ֆրանսիայի, Թուրքիայի հավաքականները: Ազատ ոճի ըմբշամարտի թիմերը հարաբերությունները կորոշեն պրիլի 11-12-ը Լոս Անջելեսում (ԱՄՆ): Պայքարի ոլորտ կներգրավվեն՝ Ռուսաստանի, Ադրբեջանի, ԿԺԴՀ-ի, Կուբայի, Թուրքիայի, Իրանի, Վրաստանի, Ճապոնիայի հավաքականները: Ազատ ոճի ըմբշամարտի կանանց թիմային մրցումները կկայանան մարտի 7-8-ը Սանկտ Պետերբուրգում (Ռուսաստան): Մասնակից հավաքականներ են` 1. Ճապոնիա, 2. ԱՄՆ, 3. Ուկրաինա, 4. Մոնղոլիա, 5. Գերմանիա, 6. Ռուսաստան, 7. Ադրբեջան, 8. Շվեդիա: