Հայերեն   English   Русский  

Անգելա Մերկել. Ռուսաստանի դեմ պատժամիջոցների կիրառումը անխուսափելի է


  
դիտումներ: 937

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտնել է, որ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների կիրառումը անխուսափելի է և համբերություն է պետք Ուկրաինայի ճգնաժամը ավարտելու համար:

Մերկելը խորհրդարանում իր ելույթի ժամանակ նշել է, որ ոչ մի բան չի արդարացնում Ղրիմի անեքսիան Ռուսաստանի կողմից և Ռուսաստանի ուղղակի կամ անուղղակի միջամտությունը Դոնեցկի և Լուգանսկի մարտերին:

Նա ավելացրել է, որ արևելյան Ուկրաինայում հրադադարի հաստատումը ձգձգվում է՝ ուստի Ռուսաստանի դեմ պատժամիջոցները անխուսափելի են:

Ճգնաժամի սկսկվելուց ի վեր Մերկելը հաճախակի զրուցել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, իսկ վերջերս Ավստրալիայում տեղի ունեցած G20-ի հանդիպման ժամանակ երկարատև հանդիպում է ունեցել նրա հետ:

Այդ հանդիպումից հետո Մերկելը Ռուսաստանին մեղադրել էր Եվրոպայում խաղաղությունը վտանգելու համար:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: