Հայերեն   English   Русский  

Ղարաբաղյան հակամարտությունը ռազմական լուծում չունի. Ադրբեջանում ԱՄՆ դեսպան


  
դիտումներ: 3035

Ադրբեջանում Միացյալ Նահանգների դեսպան Ռոբերտ Սեկուտան «Ամերիկայի ձայն» լրատվական գործակալության ադրբեջանական ծառայությանը տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է, որ Ղարաբաղյան հակամարտությունը չի կարող լուծվել ռազմական ճանապարհով: Այս մասին հաղորդում է ադրբեջանական «Կոնտակտ» լրատվական կայքը:

«Միացյալ Նահանգներն ակտիվորեն աշխատում են Հայաստանի և Ադրբեջանի հետ, որպեսզի հասնեն հակամարտության փոխընդունելի կարգավորման»,- նշել է Միացյալ Նահանգների դեսպանը: Վերջինս նշել է, որ հակամարտության մասնակից կողմերը կարծում են, որ միազգային հանրությունը կարող է հեշտությամբ լուծել այդ հակամարտությունը, սակայն նման խնդիրները չեն կարող լուծվել այդքան հեշտ, ինչը վկայում է նաև պատմական փորձը:

Ռոբերտ Սեկուտան նշել է, որ միջազգային միջնորդների դերը կարող է կայանալ նրանում, որ հակամարտող կողմերին կարող է տանել ընդհանուր հայտարարի, ընդհանուր երզրեր գտնելուն և համաձայնության:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: