Հայկական SoloLearn հավելվածը հաղթել է Facebook-ի ամենամյա FbStart մրցույթում
Մրցույթը հնարավորություն է տալիս մինչեւ 100.000 դոլար շահել բիզնեսի զարգացման համար: Այս տարվա մրցույթին մոտ 900 մասնակցության հայտ է ուղարկվել 87 երկրից, հայտնում է News.am-ը:
Հավելվածը նախատեսված է iOS եւ Android օպերացիոն համակարգերով էլեկտրոնային սարքերում աշխատանքի համար:
Հավելվածից օգտվում է 17 մլն մարդ, նրանցից 1.5 մլն-ը՝ ամեն օր: Օգտատերերի 40%-ը Հնդկաստանից է, 25%-ը`ԱՄՆ-ից, մնացածը՝ Եվրոպայից:
Sololearn-ի գործադիր տնօրենն ու համահիմնադիրը Եվա Հյուսյանն է: Նրա խոսքով` ընկերությունը հաջողել է երկու կարևորագույն ուղենիշներով: Նախ այն վերածվել է հասակակից սովորողների «ընկերական» համայնքի, երկրորդ` օգտատերերն իրենք են կարողանում ստեղծել կոնտենտ:
Ընկերության համահիմնադիր Դավիթ Քոչարյանի մտահղացմամբ օգտատերերը խաղային մեխանիկայի միջոցով տիրապետում են ապակոդավորման գաղտնիքներին։