Հայերեն   English   Русский  

Ուկրաինայում ադրբեջանցի քաղբանտարկյալների պաշտպանությանն ուղղված ցույց է տեղի ունեցել


  
դիտումներ: 803

Երեկ՝ Ուկրաինայի Չերնիգով քաղաքում նորվեգիական “Մարդու իրավունքների տուն” հիմնադրամի ներկայացուցչության բացման ընթացքում, կայացել է Ադրբեջանի ձերբակալված իրավապաշտպանների հետ համերաշխության ակցիա:

Ինչպես հաղորդում է «Կոնտակտ» լրատվական կայքը, դահլիճում ձերբակալված իրավապաշտպաններ Ինթիգամ Ալիևի, Ռասուլ Ջաֆարովի, Անար Մամեդլիի և Լեյլա Յունուսի պատկերներով շապիկներ են կախված եղել:

Բացի այդ, Նախիջևանում մարդու իրավունքների խախտմանը նվիրված ցուցատախտակի վար ամրացված է եղել տեղի իրավապաշտպան Մալահաթ Նասիբովի լուսանկարը:

Այսօր «Մարդու իրավունքների տուն» հիմնադրամը բողոքի ակցիա է անցկացրել Կիևում Ադրբեջանի դեսպանատան առջև: Մասնակիցները իրենց ձեռքերին ունեցել են ադրբեջանցի քաղբանտարկյալների դիմանկարները, իսկ ոմանք էլ կրում էին նրանց լուսանկարներով շապիկներ:

Ադրբեջանում «Մարդու իրավունքների տու»-ը բացվել էր 2009թ.-ին, սակայն երկու տարի անց իշխանությունները փակել են գրասենյակը և չեղյալ հայտարարել կառույցի գրանցումը:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: