Շոտլանդական կղզին վաճառքի է հանվել
դիտումներ: 5943
Ալվա կղզին, որը մտնում է շոտլանդական Ներքին Հեբրիդյան կղզեխմբի կազմում, վաճառքի է հանվել, գրում է The Telegraph-ը: 1,8 հազար հեկտար տարածքով կղզու գինը կազմում է 4,25 միլիոն ֆունտ: Կղզու երկարությունը մոտ 12 կմ է, լայնությունը՝ մոտ 4 կմ: Պարբերականը նշում է, որ այն վաճառքի է հանվել 70 տարվա մեջ առաջին անգամ: Կղզում է գտնվում 1950-ականներին կառուցված առանձնատունը, ինչպես նաև կա եկեղեցի և ռեստորան: