Դոհան հաշվում է երկրի տնտեսական արգելափակման հետևանքով կորուստները
դիտումներ: 1491
«Համապատասխան մարմինները հաշվում են տնտեսական արգելափակման պատճառով առաջացած կորուստները», - հայտարարել է Կատարի պաշտպանության նախարարը:
Նրա խոսքով` Կատարը դիտարկում է արգելափակման պատճառով առաջացած կորուստների համար իրավական բազան:
Ավելի վաղ Ալ Ատիյան հայտարարել էր արգելափակման պատճառով դրական կողմերի մասին:
Հիշեցնենք, որ հուլիսի 5-ին Սաուդյան Արաբիան, Բահրեյնը, ԱՄԷ-ն և Եգիպտոսը հայտարարեցին Կատարի հետ դիվանագիտական հարաբերությունները խզելու մասին, որին ահաբեկչության ֆինանսավորման մեջ մեղադրեցին: