Հայերեն   English   Русский  

Բիլի շախմատային փառատոն. Ռաֆայել Վահանյանը ոչ-ոքի խաղաց Ռուսլան Պոնոմարյովի հետ


  
դիտումներ: 1301

Շվեյցարիայում կայացավ Բիլի շախմատային փառատոնի 3-րդ տուրը, որում Ռաֆայել Վահանյանի մրցակիցն էր Ռուսլան Պոնոմարյովը:

Սպիտակներով խաղացող 66-ամյա մեր գրոսմայստերը ուներ որոշակի առավելություն, սակայն նրա մրցակիցը` ՖԻԴԵ-ի վարկածով աշխարհի նախկին չեմպիոն Ռուսլան Պոնոմարյովը, պաշտպանվելիս գործեց հստակ, և պարտիան ավարտվեց ոչ-ոքի արդյունքով:

3-րդ տուրի բոլոր պարտիաներն ավարտվեցին ոչ-ոքի արդյունքով: Խաղացված տուրերից հետո աղյուսակը գլխավորում են 2-ական միավոր վաստակած Էթիեն Բաքրոն, Ռուսլան Պոնոմարյովը և Հոու Յիֆանը: Ռաֆայել Վահանյանը 1 միավորով կիսում է 8-10-րդ հորիզոնականները: Այսօչ կայանալիք 4-րդ տուրում Վահանյանը սպիտակներով կմրցի Նիկո Գեորգիադիսի հետ:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: