Հայերեն   English   Русский  

Թուրքիայում ձերբակալվել են ԻՊ-ի կողմնակիցներ


  
դիտումներ: 1260

Թուրքիայում ձերբակալվել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման կողմնակիցներ, ովքեր պատրաստվում էին երկրում զինված հարձակում իրականացնել: Այս մասին հաղորդում է թուրքական «Հաբերթուրք» հեռուստաալիքը:

Թուրքական Ստամբուլ նահանգի Բաշաքշեհիր շրջանում իրականացված հակաահաբեկչական գործողության շրջանակներում ձերբակալվել են հինգ օտարերկրացիներ: Խուզարկման ընթացքում նրանց մոտ գտնվել է երեք հրացան, խլացուցիչ և էլեկտրոնային կրիչներում պահված քարոզչական նյութեր:

Ձերբակալվածների ազգային պատկանելությունը չի հստակեցվել:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: