Հայերեն   English   Русский  

Չինարեցի Կարեն Պետրոսյանը Ադրբեջանում սպանվեց 3 տարի առաջ այս օրը


  
դիտումներ: 1727

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը սպասում է Ադրբեջանում գերության մեջ սպանված 32-ամյա Կարեն Պետրոսյանի սպանության հանգամանքների վերաբերյալ Բաքվի պատասխանին:

ՄԻԵԴ-ը Ադրբեջանից պահանջում է պատասխանել մեկ տասնյակից ավելի հարցի: Օրինակ, արդյո՞ք Ադրբեջանի իշխանությունը սկսել է հետաքննությունը՝ հաշվի առնելով Կարեն Պետրոսյանի վնասվածքները, որ նա, ՄԻԵԴ-ի դիտարկմամբ, ենթադրաբար ստացել է ադրբեջանական գերության օրերին:

Կարեն Պետրոսյանը Տավուշի սահմանամերձ Չինարի գյուղից էր: Գերեվարվել էր 2014-ի օգոստոսի 7-ին, մեկ օր անց՝ օգոստոսի 8-ին սպանվել ադրբեջանական զինվորականների ձեռքով:

«Գտել ենք գոգնոցը` կտորից փեշը, շիշը գոգնոցի մեջ ու էշը… Ասացինք` Կարեն ջան, ինչի՞ ես էշով գնում, մեքենայով մի ռեյս փայտ կբերես, էլի, ասեց` չէ, հորքուր ջան, էդ փողը կտանք, ալյուր, ձեթ կառնենք»,- հիշում է Կարենի մյուս հորաքույրը` Լիդա Պետրոսյանը: Հարազատները մեկ րոպե անգամ չեն կասկածում, որ Կարենին ադրբեջանական կողմը առևանգել ու գերեվարել է, իսկ նրանց կողմից ներկայացվածն ամբողջությամբ հերթական ապատեղեկատվությունն է, անհաջող բեմականացում, թե իբր Կարենի բջջայինում զինվորական լուսանկարներ էին, ինքը իբր դիվերսանտ էր





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: