Հայաստանի չեմպիոն Հովհաննես Գաբուզյանը հաղթանակով մեկնարկեց Աբու-Դաբի Մասթերս մրցաշարում
դիտումներ: 1188
Մրցաշարին մասնակցում են 32 երկրների 124 շախմատիստ, այդ թվում՝ 39 գրոսմայստեր: Մրցաշարի մասնակիցների թվում են Հայաստանի 5 պատվիրակ՝ Հայաստանի չեմպիոն, գրոսմայստեր Հովհաննես Գաբուզյանը, գրոսմայստերներ Ռոբերտ Հովհաննիսյանը և Սամվել Տեր-Սահակյանը, ՖԻԴԵ-ի վարպետ Արթուր Դավթյանը և Հայաստանի մինչև 14 տարեկանների փոխչեմպիոն Էդուարդ Հակոբյանը:
Երեկ տեղի ունեցած առաջին տուրում գրոսմայստերներ Գաբուզյանը, Հովհաննիսյանը և Տեր-Սահակյանը հաղթանակներ տոնեցին, իսկ Դավթյանը և Հակոբյանը՝ պարտվեցին: