Հայաստանի հինգ բռնցքամարտիկ հանդես կգա Մախաչկալայի միջազգային մրցաշարում
դիտումներ: 1503
Ինչպես ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում հայտնել է բռնցքամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Դավիթ Թորոսյանը, Դաղստանի մայրաքաղաք կմեկնեն Վահե Բադալյանը (52 կգ), Կորյուն Աստոյանը (69 կգ), Յուրա Դարաբյան (75 կգ), Հենրիխ Սարգսյանը (91 կգ) եւ Անուշ Գրիգորյանը (52 կգ):
Մախաչկալայում մեր մարզիկները հանդես կգան հավաքականի մարզչական շտաբի անդամ Ռուդիկ Մկրտչյանի ղեկավարությամբ: