Ադրբեջանցին սպանել է 51-ամյա հայ տղամարդու
դիտումներ: 1290
Հանցագործության գլխավոր կասկածյալը Ադրբեջանի 37-ամյա քաղաքացի է: Հարուցվել է քրեական գործ:
Նախաքննությամբ պարզվել է, որ տուժածը դարձել է սիրային եռանկյունու զոհ: Հայ տղամարդը որոշ ժամանակ ուղղիչ հաստատությունում է եղել, իսկ երբ դուրս է եկել, վերադարձել է նախկին ընկերուհու մոտ, ով այդ ընթացքում արդեն հասցրել է ինտիմ կապ հաստատել ադրբեջանցու հետ: Ադրբեջանցին, իմանալով իր կողակցի հայ սիրեցյալի մասին, խանդի հողի վրա ընկերների հետ օգոստոսի 15-ին հարձակվել է տուժածի վրա և ծեծի ենթարկել, ապա թաքնվել: Հայ տղամարդը մահացել է մինչև շտապօգնության հասնելը: