Հովհաննես Գաբուզյանը և Սամվել Տեր-Սահակյանը ընթանում են Աբու-Դաբի Մասթերս մրցաշարի առաջատարների խմբում
դիտումներ: 1206
Երկրորդ տուրում գրոսմայստերներ Հովհաննես Գաբուզյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը և Սամվել Տեր-Սահակյանը ոչ-ոքի խաղացին, Արթուր Դավթյանը հաղթանակ տոնեց, իսկ Էդուարդ Հակոբյանը պարտություն կրեց: 3-րդ տուրում Հովհաննես Գաբուզյանը, Սամվել Տեր-Սահակյանը և Էդուարդ Հակոբյանը հաղթանակներ տոնեցին, իսկ Ռոբերտ Հովհաննիսյանը և Արթուր Դավթյանը՝ պարտվեցին:
3-րդ տուրից հետո Հովհաննես Գաբուզյանը և Սամվել Տեր-Սահակյանը վաստակել են 2.5-ական միավոր և 21 այլ շախմատիստների հետ միասին գլխավորում են աղյուսակը: Ռոբերտ Հովհաննիսյանը վաստակել է 1.5, իսկ Արթուր Դավթյանը և Էդուարդ Հակոբյանը՝ 1-ական միավոր: