Հայերեն   English   Русский  

Ավարտվեց Գագիկ Առաքելյանի հիշատակին նվիրված ըմբշամարտի մրցաշարը


  
դիտումներ: 933

Երևանի «Դինամո» մարզասրահում ավարտեց ԽՍՀՄ սպորտի վարպետ, Խորհրդային Միության ու միջազգային մրցաշարերի հաղթող Գագիկ Առաքելյանի հիշատակին նվիրված ազատ ոճի ըմբշամարտի պատանեկան մրցաշարը:

Ստուգատեսի երկրորդ օրը հուշամրցաշարի հաղթողներ դարձան՝ Հովիկ Պետրոսյանը (55 կգ), Գևորգ Մխեյանը (66 կգ), Սարգիս Հովսեփյանը (84 կգ) և Հովհաննես Մագաթյանը (120 կգ):

Հուշամրցարի առաջին օրը պատվո պատվանդանի 1-ին աստիճանին էին կանգնել՝ Ռազմիկ Միսակյանը (50 կգ), Գագիկ Ակուլյանը (60 կգ), Տիգրան Մնացականյանն (74կգ), Ռազմիկ Պողոսյանը (96 կգ):





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: