ԻՊ-ը նոր սպառնալիքներ է հնչեցրել Իսպանիայի հասցեին
դիտումներ: 1384
Այդ մասին հայտնել է El Pais պարբերականը:
«Ալլահի թույլտվությամբ, Անդալուսիան կրկին խալիֆայության հող կդառնա... Ջիհադը սահմաններ չունի: Ջիհադն այնտեղ է, որտեղ դուք գտնվում եք: Իսպանացի քրիստանյաներ մի մոռացեք իսպանական ինկվիզիցիայի ժամանակ մուսուլմանների թափած արյունը», - հրապարակված տեսաուղերձում հայտարարել է որպես Աբու Լաիս Ալ Քուրդուբի ներկայացած ահաբեկիչը:
Հիշեցնենք, որ օգոստոսի 17-ին Բարսելոնայի կենտրոնում ավտոմեքենան վրաերթի էր ենթարկել հետիոտնին:
Իսկ ավելի ուշ ԻՊ-ը ստանձնել էր իրականացված ահաբեկչության պատասխանատվությունը: