Բույսեր, որոնք չի կարելի տանը պահել. Լուսանկարներ
Նմանատիպ բույսեր ցանկալի է տանը չպահել, որպեսզի խնայեք ձեզ և ձեր մտերիմներին:
Բեգոնիա (փղականջ)
Այս բույսերը տարածված են շատերի տանը, սակայն կարելի է ասել, որ դրանք ուղղակիորեն խլում են մարդկանց էներգիան: Պետք է նշել, որ դրանք ինչպես դրական, այնպես էլ բացասական էներգիա են ձգում, ինչը ինչ-որ առումով կարող է դրական լինել, քանի որ այնուհետև վերադարձնում են դրականը:
Շուշաններ
Առաջին հայացքից այս անմեղ ծաղիկները կարող են սկանդալների հանգեցնել: Դրանք վտանգավոր են իրենց անսպասելիությունով, քանի որ երկար ժամանակ կարող են բավականին հանգստություն և կարգուկանոն պարգևել, իսկ այնուհետև կտրուկ փոխել տան էներգիան: Շուշաններ կարելի է պահել օրինակ ամառանոցներում, որտեղ ոչ այնքան հաճախ եք լինում:
Պտերներ (ձարխոտ)
Այս բույսերը ցանկալի է այգիներում կամ ամառանոցներում պահել: Դրանցով կարելի է գեղեցիկ ձևավորել այգին, սակայն մասնագետները խորհուրդ են տալիս դրանք տանը չպահել, քանի որ այս բույսերը կլանում են թթվածինը, ածխաթթվային գազ արտանետում, ինչը կարող է գլխացավի հանգեցնել:
Բրաբիոն (ազատուկ)
Այս ծաղիկը շատ հաճելի բույր ունի, որը նույնիսկ օծանելիքի մեջ են օգտագործում, սակայն տվյալ առավելությունը չի կարող անգամ համեմատվել դրա թերության հետ: Այն կարող է դավաճանությունների հանգեցնել: Այնպես որ, եթե ցանկանում եք ամուսնական կյանքում խնդիրներից խուսափել, ապա մեկընդմիշտ հրաժարվեք այդ բույսը տանը պահելու սովորությունից:
Շքանարգիզ (Հիպեաստրում)
Ֆլորայի աշխարհի տվյալ ներկայացուցիչը չի սիրում, երբ իր ներկայությամբ որևէ մեկը սկանդալ է առաջացնում և բացասական էներգիա տարածում: Այս ծաղիկը կլանում է ամեն ինչ մինչև վերջին կաթիլը: Եթե ձեր տանը որևէ մեկը հաճախ է վիճում, ապա ռիսկի եք դիմում չազատվել բացասական էներգիայի այդ մշտական արտահոսքից, եթե տանը հիպեաստրում պահեք:
Օլեանդր
Որոշ դեպքում այս անհավանական գեղեցիկ բույսի բույրը կարող է գլխապտույտ առաջացնել: Եթե տանը փոքր երեխաներ կան, ապա ամեն կերպ խուսափեք դրանցից ձեռք բերել:
Գաճաճ ստելերա
Ճապոնական այս ծաղիկը վտանգ է ներկայացնում փոքր երեխաների և տնային կենդանիների համար: Բույսի հյութը երեխաների համար կարող է լուրջ առողջական խնդիրներ առաջացնել: