Թիլերսոնը պատմել է ԻՊ-ի դեմ պայքարում Վաշինգթոնի պլանների մասին
«Մենք կհաղթենք ԻՊ-ին: Մենք ԻՊ-ին կզրկենք նախապատրաստման, որոնումների, ֆինանսավորման և նոր անդամների հավաքագրման, ինչպես նաև ամբողջ աշխարհում ահաբեկչությունը տարածելու հնարավորությունից», - հայտարարել է Թիլերսոնը:
Նա նաև պատմել է Իրաքում ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիայի հաջողությունների մասին` ընդգծելով այն փաստը, որ երկրի տարածքի 70%-ը ներկայումս ազատագրված է ահաբեկիչներից:
Պետքարտուղարն ընդգծել է, որ ԱՄՆ-ի նպատակը ոչ միայն ԻՊ-ի, այլ նաև ամբողջ աշխարհում այլ ցանկացած ահաբեկչական խմբավորման դեմ պայքարն է, որը սպառնալիք է ներկայացնում Ամերիկայի և նրա դաշնակիցների համար:
Ավելի վաղ ԱՄՆ-ի պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Հեզեր Նաուերթը հայտարարել էր, որ Միացյալ Նահանգները մտադիր չէ ԻՊ-ի դեմ հաղթանակից հետո Սիրիայում մնալ: