Հայերեն   English   Русский  

Աշխարհի առաջնություն. Հովհաննես Բաչկովը կիսաեզրափակչում կմրցի կուբացի բռնցքամարտիկի հետ


  
դիտումներ: 1033

Համբուրգում շարունակվում է բռնցքամարտի աշխարհի առաջնությունը, որտեղ վաղը կմեկնարկեն կիսաեզրափակիչ մենամարտերը:

Հայաստանի հավաքականից պայքարը շարունակում է միայն Եվրոպայի գործող չեմպիոն 64 կգ քաշային Հովհաննես Բաչկովը: Եզրափակիչ անցնելու համար հայ բռնցքամարտիկը կմենամարտի Կուբայի ներկայացուցիչ Էնդի Գոմես Կրուզի հետ:

Երեկ քառորդ եզրափակչում հաղթանակից հետո Բաչկովն առնվազն բրոնզե մեդալ է ապահովել:

Կիսաեզրափակիչ մենամարտերը Երեւանի ժամանակով կսկսվեն 20:00-ից:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: