50 խիստ կանոններ, որոնց պարտավոր է հետևել թագավորական ընտանիքը (ՄԱՍ 2)
26. Թագավորական ընտանիքում թագ կարող են կրել ամուսնացածները` պաշտոնական միջոցառումների ժամանակ:
27. Թագերը պետք է ճիշտ դրված լինեն: Չնայած ավանդաբար թագերը պետք է գլխի դիմաց դրվեն, այժմ դրանք դնում են հետ` 45 աստիճան անկյան տակ:
28. Թագուհու նախաճաշը չի փոփոխվում: Ամեն առավոտ նա անգլիական թեյ է խմում և վարսակի փաթիլներ ուտում:
29.Ընտանիքը պետք է ընդունի բոլոր նվերները:
30. Թագուհին մեկ շաբաթ առաջ պետք է զբաղվի Սուրբ Ծննդյան նախապատրաստական աշխատանքներով:
31.Թագավորական ընտանիքը Սուրբ ծննդյան օրը չի բացում նվերները: Նրանք փոխանակվում են նվերներով Սուրբ Ծննդյան նախօրեին` թեյի ժամանակ:
32.Բուքինգհեմյան պալատում սխտորն արգելված է:
33. Արգելված է նաև կարտոֆիլը, բրինձն ու մակարոնը:
34.Թագավորական ընտանիքը պետք է մի քանի լեզուների տիրապետի: Փոքրիկ արքայազն Ջորջն օրինակ սովորում է իսպաներեն:
35.Պարզ, հստակ լուսանկարները շատ կարևոր են:
36.Ոչ ոք չի կարող մեջքով շրջվել թագուհուն: Եթե խոսակցությունն ավարտվում է, նա առաջինը պետք է լքի զրուցակցին:
37.Թագավորական տան երեխաները ևս պարտավոր են հարգալից լինել:
38.Թագուհու զգեստապահարանը պետք է շատ վառ լինի, որպեսզի ամբոխի մեջ նրան հեշտ տարբերեն:
39. Կանայք հատուկ նստելաձև ունեն: Նրանց ոտքերը պետք է միացած լինեն` ծնկների կամ կոճերի հատվածում:
40.Եթե թագուհին իր պայուսակը տեղափոխի աջ ձեռքին, անձնակազմը պետք է ընդհատի խոսակցությունը:
41. Եթե թագուհին պայուսակը դնի սեղանին, նշանակում է` ճաշն ավարտված է:
42. Զգեստը չպետք է ցուցադրի կուրծքը:
43. Մականուններն ընդունված չեն:
44. Սպասքի դիրքը շատ կարևոր է: Դանակի ու պատառաքաղի միջոցով նրանք ցույց են տալիս ավարտել են արդյոք ճաշը, թե ոչ:
45. Թեյի գավաթները նրանք բռնում են միջնամատով և բութ մատով, իսկ միջնամատով պահում են բաժակի տակից:
46.Կզակի դիրքը ևս կարևոր է: Այն պետք է լինի գետնին զուգահեռ:
47. Թագուհին Մեծ Բրիտանիայում միակն է, ում թույլատրվում է մեքենա վարել առանց վարորդական իրավունքի:
48. Թագուհու շների համար հատուկ ճաշատեսակներ են պատրաստվում` խոհարարի ձեռքով և մատուցմամբ:
49.Թագուհին շներին թույլատրում է անել այն, ինչ կցանկական:
50 Արքայազն Ֆիլիպը պարտավոր է մի քանի քայլ հետ կանգնել թագուհուց: