Հայերեն   English   Русский  

Հայաստանի հավաքականը զրկվեց աշխարհի առաջնությանը մասնակցելու հնարավորությունից


  
դիտումներ: 2003

2018 թվականի Աշխարհի առաջնության ընտրական փուլի 8-րդ տուրում Հայաստանի ազգային հավաքականը Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում հյուրընկալեց Դանիայի հավաքականին:

Հանդիպման հաշիվը բացվեց 6-րդ րոպեին․ Ռուսլան Կորյանը մոտ 25 մետրից գոլի հեղինակ դարձավ:

16-րդ րոպեին հյուրերը վերականգնեցին հավասարությունը․Հայաստանի դարպասը գրավեց Թոմաս Դիլեյնին։ 29-րդ րոպեին տուգանային հարվածն անթերի իրացրեց Լոնդոնի «Տոտենհեմի» կիսապաշտպան Կրիստիան Էրիկսենը: Հանդիպման մնացած հատվածում դանիացիները ևս երկու անգամ գոլի հեղինակ դարձան:

Այս հաղթանակից հետո Դանիայի հավաքականն ունի 16 միավոր և Լեհաստանի հետ կիսում է E խմբի առաջին հորիզոնականը, սակայն լեհերը դեռ մեկ հանդիպում պակաս են անցկացրել։ Հայաստանը մնաց 6 միավորով 5-րդ տեղում և զրկվեց Մունդիալին մասնակցելու հնարավորությունից։





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: