Չիկագոյի քաղաքապետը քաղաքը «Թրամփից ազատ գոտի» է անվանել
դիտումներ: 1039
Այդ մասին Չիկագոյի քաղաքապետը հայտարարել է «լրագրողների հետ շփման ընթացքում: Իսկ իր ելույթի տեսանյութը քաղաքապետը տեղադրել է թվիթերյան իր միկրոբլոգում:
«Մենք ուրախ ենք ձեզ (երիտասարդ ներգաղթյալներ) ողջունել Չիկագոյում: Սա ձեր տունն է, և դուք անհանգստության պատճառ չունեք: Չիկագոն` մեր դպրոցները, շրջանները, մեր քաղաքը, ազատ գոտի կլինեն Թրամփից: Դուք անհանգստանալու պատճառ չունեք», - հայտարարել է քաղաքապետը:
Ավելի վաղ Թրամփի վարչակազմում հայտարարել էին DACA ծրագրի չեղարկման մասին: Իսկ ԱՄՆ-ի նախկին նախագահ Բարաք Օբաման հասցրել է քննադատել Թրամփի այդ որոշումը: