Հայերեն   English   Русский  

Ադրբեջանում ձերբակալվել է մոտ 80 քաղաքացի Սիրիայում և Իրաքում մարտերին մասնակցելու համար


  
դիտումներ: 631

Մինչ օրս Ադրբեջանի ավելի քան 80 քաղաքացի երկիր վերադառնալուն պես պատասխանատվության են ենթարկվել արտասահմանում ահաբեկչական կազմակերպությունների կազմում ռազմական գործողություններին մասնակցելու համար:

Ինչպես հաղորդում է ադրբեջանական «maydan.tv» լրատվական կայքը, այդ մասին հայտարարել է Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության պետի տեղակալ, գեներալ-մայոր Իլգար Մուսաևը: Վերջինս հավելել է, որ ահաբեկիչների ևս 151 կողմնակիցներ զրկվել են Ադրբեջանի քաղաքացիությունից:

Սիրիայում և Իրաքում իսլամիստների կողմում կռվող ադրբեջանցիների ստույգ թիվը հայտնի չէ: Ըստ որոշ տվյալների՝ Սիրիայում մարտերին մասնակցում է Ադրբեջանից մոտ 100 զինյալներ: Միևնույն ժամանակ, ԶԼՄ-ների տվյալների համաձայն, միայն Սիրիայում ընթացած մարտերի ժամանակ մահացել է Ադրբեջանի 100 քաղաքացի: Համաձայն որոշ ոչ պաշտոնական տվյալների՝ մոտ 40 ադրբեջանցի «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ներքին բախումների զոհ է գնացել:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: