Հայերեն   English   Русский  

Հայտնի է Հավակնորդների մրցաշարի վայրն ու ժամկետը


  
դիտումներ: 950

Հավակնորդների մրցաշարը տեղի կունենա 2018 թվականի մարտի 10-28-ը, Բեռլինում:

Այս մասին տեղեկացնում է մրցաշարի կազմակերպիչ World Chess-ը: Մրցաշարին կմասնակցեն 8 շախմատիստ, իսկ հաղթողն իրավունք կստանա մասնակցելու աշխարհի չեմպիոնի կոչման մրցախաղին՝ Մագնուս Կարլսենի դեմ:

Հավակնորդների մրցաշարին իրավունք ունի մասնակցելու Սերգեյ Կարյակինը՝ որպես աշխարհի չեմպիոնի կոչման վերջին մրցախաղի պարտվող մասնակից:

Մրցաշարում Սերգեյ Կարյակինին կմիանան ՖԻԴԵ-ի «Գրան Պրի»-ի ընդհանուր հաշվարկում առաջին և երկրորդ հորիզոնականները զբաղեցրած շախմատիստները, Աշխարհի Գավաթի խաղարկության հաղթողը և երկրորդ մրցանակակիրը, 2017 թվականի ընթացքում միջին ամենաբարձր գործակից ունեցող երկու շախմատիստները և ևս մեկ շախմատիստ կազմակերպչի կողմից կստանա մասնակցության wild card:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: