Հայերեն   English   Русский  

Մալազիայի ավիաուղիների ինքնաթիռը վթարվել է Ուկրաինայում


  
դիտումներ: 1330

Հինգշաբթի օրը Մալազիայի ավիաուղիներին պատկանող, Ամստերդամից Կուալա Լումպուր ուղևորվող ինքնաթիռը վթարի է ենթարկվել արևելյան Ուկրաինայում:

Հինգշաբթի օրը Մալազիայի ավիաուղիներին պատկանող, Ամստերդամից Կուալա Լումպուր ուղևորվող ինքնաթիռը վթարի է ենթարկվել արևելյան Ուկրաինայում:

Մալազիայի ավիաուղիները հաստատել են, որ իրենք կորցրել են կապը MH17-ի հետ, որի վերջին հայտնի գտնվելու վայրը Ուկրաինայի օդային տարածքն է եղել:

Interfax-ի տեղեկություններով՝ ինքնաթիռը Boeing 777 է եղել:

Ըստ տեղեկությունների՝ ինքնաթիռը վայր է ընկել Ռուսաստանի և Ուկրաինայի սահմանի մոտակայքում:

Ուկրաինայի բարձրաստիճան պաշտոնյա Անտոն Գերաշչենկոն հայտնել է, որ ինքնաթիռում 280 ուղևոր և 15 անձնակազմի անդամներ են եղել:

Ուկրաինայի ներքին գործերի նախարարի խորհրդական Գերաշչենկոն նշել է, որ ինքնաթիռին հրթիռ է հարվածել, որից հետո այն վթարվել է Ուկրաինայի տարածքում:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: