Հայերեն   English   Русский  

Մարմնամարզիկները մեկնարկում են աշխարհի գավաթի խաղարկության փուլում


  
դիտումներ: 1333

Սպորտային մարմնամարզության Հայաստանի հավաքականը սեպտեմբերի 16-17-ը Փարիզում մասնակցում է աշխարհի գավաթի խաղարկության փուլին։

Հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը թիմի կազմում ընդգրկել է Վահագն Դավթյանին (օղակներ), Հարություն Մերդինյանին (նժույգաթափեր) եւ Արթուր Դավթյանին (բազմամարտ)։ Նախքան աշխարհի առաջնությունը սա եւս մեկ նախապատրաստական փուլ է մեր մարմնամարզիկների համար։

Գավաթի խաղարկությունից հետո Հայաստանի հավաքականը գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանի ղեկավարությամբ ուսումնամարզական հավաք է անցկացնելու Փարիզում։ Սեպտեմբերի 27-ին մեր թիմը Ֆրանսիայի մայրաքաղաքից կմեկնի Մոնրեալ՝ մասնակցելու տարվա գլխավոր ստուգատեսին։

Աշխարհի առաջնությունը կկայանա հոկտեմբերի 2-8-ը։





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: