ՄԱԿ-ում Ալիևների լուսանկարը ծաղրի առարկա է դարձել
Միջոցառմանը մասնակցել են նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, նրա կինը՝ Ադրբեջանի փոխնախագահ Մեհրիբան Ալիևան և նրանց դուստրը՝ Լեյլա Ալիևան, որը Հեյդար Ալիևի անվան հիմնադրամի փոխնախագահն է, ինչպես նաև ղեկավարում է ադրբեջանական մի շարք կազմակերպություններ, գրում է voskanapat.info-ն:
Լեյլան Ադրբեջանում հայտնի է նաև իր ոչ պաշտոնական գործունեությամբ: Ազատ ժամանակ նա իր բանաստեղծական գլուխգործոցներով է զբաղված: Այդ բանաստեղծությունները հայտնվում են նաև ադրբեջանական դպրոցների դասագրքերում: Օրինակ՝ պապիկին՝ Հեյդար Ալիևին նվիրված նրա «Էլեգիա» բանաստեղծությունը ներառել են 5-րդ դասարանցիների դասագրքերում:

Եվ այսպես, ամենուր հայտնվող Ալիևներրը այնքան են հոգնեցրել Ադրբեջանի բնակչությանը, որ ԶԼՄ-ներում նրանց մասին մի փոքր հիշատակումն անգամ ավարտվում է վիրավորական ու ծաղրական մեկնաբանություններով:
ՄԱԿ-ում նրանց վերջին լուսանկարը բացառություն չէ: Շատերը գրում են, որ Ադրբեջանը դարձել է ծաղրի առարկա և իրենք «ամաչում» են իրենց երկրի համար:
Ադրբեջանում զարմացել են նաև, թե ինչու ՄԱԿ-ում նրանց հետ չէ ապագա սուլթանը՝ Հեյդար կրտսերը: