Հայերեն   English   Русский  

Հրատապ: Թուրք հաքերները կոտրել են Ֆրանսիայում Հայաստանի Զբոսաշրջության Գրասենյակի կայքէջը


  
դիտումներ: 2616

Թուրք հաքերներից կազմված ASLAN NAFERLER TIM (A.N.T.) խմբավորումը կոտրել է Ֆրանսիայում Հայաստանի Զբոսաշրջության Գրասենյակի կայքէջը և տեղադրել իրենց էլեկտրոնային պաստառը։

Կիրակի, սեպտեմբերի 24 առավոտյան թուրք հաքերներից կազմված ASLAN NAFERLER խմբավորումը կոտրել է destination-armenie.fr ֆրանսալեզու կայքը, որը հանդիսանաում է Ֆրանսիայում և ֆրանկոֆոն երկրներում ՀայաստանիԶբոսաշրջության Գրասենյակի կայքէջը:

Նույն օրը, թուրք հաքերներից կազմված նույն խմբավորումը կոտրել է նաև Ֆրանսիայում Հայաստանի Առևտրաարդյունաբերական Պալատի կայքէջըwww.cciarmenie.fr.

Բարեբախտաբար, աշխատակիցների զգոնության և արդյունավետ աշխատանքի շնորհիվ հնարավոր է եղել կարճ ժամանակում վերականգնել կայքէջերի բնականոն աշխատանքը, չհաշված որոշ անսարքությունների, որոնք կվերականգնվենսեղմ ժամկետներում:

Այս երկու կազմակերպությունները, որոնք Ֆրանսիայում գործում են 2015 թվականից ի վեր, Հայաստանը ներկայացնող կառույցներ են։

Այս առիթով Ֆրանսիայում Հայաստանի Առևտրաարդյունաբերական Պալատի ներկայացուցիչ ու Ֆրանսիայում և ֆրանկոֆոն երկրներում Հայաստանի Զբոսաշրջության Գրասենյակի հիմնադիր Վարդան Գաբրիելյանը խիստ դատապարտել է թուրքական այս անհեթեթ թշնամական արարքը, որը ևս մեկ անգամ ցույց է տալիս Թուրքիայի ճիգերը՝ ամեն կերպ խոչնդոտներու Հայաստանի զարգացմանը ուղղված ցանկացած նախաձերնության, որը ամրապնդում է այն համոզմունքը, որ հայը դատապարտված է իր ճիգերը կրկնապատկելու ու դեմ հանդիման գալու ոչ միայն աշխատանքային տարբեր բնույթի դժվարություններին, այլ նաև Թուրքիայի թշնամական խոչնդոտներին:

Վարդան Գաբրիելյանը հայտարարեց նաև որ Ֆրանսիայի մեջ Հայաստանի Զբոսաշրջության Գրասենյակը, որը արդեն հաջողել է հետաքրքրել ֆրանսիական մամուլը՝ Հայաստանի զբոսաշրջական գրավչությամբ, կշարունակի իր աշխատանքները մամուլի ու զանգվածային լրատվության ուղղությամբ և իր ուժերը առաջիկա շրջանում առավելապես կկենտրոնացնի տուրիզմի գործակալությունների վրա, նրանց լավագույն ձևով վերապատրաստելու և Հայաստանի տուրիստական առավելությունները ֆրանսիացի զբոսաշրջիկներին ներկայացնելու համար։

Այս հարձակումը նախորդում է Փարիզում բացվող Top Résa միջազգային ցուցահանդեսին, որը սկսում է վաղը և որը համարվում է աշխարհում զբոսաշրջության ուղղված կարևորագույն միջոցառումներից մեկը:

Հիշեցնենք նաև, որ վերջին շրջանում ավելի հաճախակի են դարձել թուրք և ադրբեջանցի հաքերների կողմից կաղմակերպվող կիբեր հարցակումները, որոնք նպատակ են հետապնդում խոչնդոտել Հայաստանի զարգացմանը նպաստող քայլերին։

Կից՝ երեկ կեսօրին արված կայքի նկարը (Սքրինշոթ)

Հարգանքներով՝

Ա. Առաքելյան

Ֆրանսիայում Հայաստանի Զբոսաշրջության Գրասենյակ





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: