Իրաքում սպանվել են 300 ադրբեջանցի զինյալներ
Ըստ նրա՝ «քարոզչությանը հավատացած Ադրբեջանի որոշ քաղաքացիներ միացել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը և ռազմական գործողությունների գոտի տարել իրենց ընտանիքներին, այդ թվում՝ մանկահասակ երեխաներին»: «Այդ երեխաների թվում մահացության գրանցման փաստեր կան»,- տեղեկացրել է նա:
Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության պետ Մադաթ Գուլիևը նշել է, որ վերջին հինգ տարիների ընթացքում մոտ 900 ադրբեջանցի համալրել է «Իսլամական պետության» շարքերը:
Նշենք, որ այդ ցուցանիշը Մադաթ Գուլիևն առաջին անգամ հրապարակել է 2017 թ-ի մարտին: Նա այդ ժամանակ հայտարարել է, որ այդ անձանցից 84-ը քրեական պատասխանատվության են ենթարկվել, վերջին տարվա ընթացքում 54 անձ զրկվել է Ադրբեջանի քաղաքացիությունից:
Սեպտեմբերի 12-ին Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության պետի տեղակալ Իլգար Մուսաևը հայտարարել է, որ ահաբեկիչներին միացած 82 ադրբեջանցիներ Ադրբեջան վերադառնալուց հետո պատասխանատվության են ենթարկվել: Եվս 151 անձ ռազմական գործողություններին մասնակցելու համար զրկվել է երկրի քաղաքացիությունից:
Դեռևս 2014 թ-ի սեպտեմբերին Ազգային անվտանգության նախարարության աշխատակիցները հակաահաբեկչական գործողության շրջանակներում ձերբակալել են Ադրբեջանի 26 քաղաքացիների, որոնց, ըստ ուժայինների, տարբեր ժամանակահատվածում Սիրիայում և Իրաքում «Իսլամական պետության» կողմում մասնակցել են ռազմական գործողություններին:
Նույն թվականի դեկտեմբերի 3-ին Բաքվում ձերբակալվել է Ադրբեջանի քաղաքացի՝ Սիրիայում ռազմական գործողություններին մասնակցության կասկածանքով: 2015 թ-ի սկզբին Ադրբեջանում ձերբակալվել է Սիրիայի մարտերի ենթադրյալ 10 մասնակից: Նրանց մեղադրել են ապօրինի զինված խմբավորումներ ստեղծելու և դրանց մասնակցելու մեջ: