Աշխարհի Գավաթ. Լևոն Արոնյանը հաղթանակով մեկնարկեց թայ-բրեյքում
Արագ շախմատի առաջին պարտիայում հայ գրոսմայստերը հանդես եկավ սպիտակներով և առավելության հասավ 30-րդ քայլում, հայտնում է news.am-ը:
Մի քանի րոպե հետո կանցկացվի պատասխան պարտիան:
Թայ-բրեյքում անցկացվում է երկու պարտիա 25+10 րոպե ժամանակով, հավասարության դեպքում, նշանակվում է ևս երկու պարտիա 10+10 րոպե ժամանակով, հավասար հաշվի դեպքում, նշանակվում է ևս երկու պարտիա 5+3 րոպե ժամանակով և դրանից հետո, եթե դարձյալ հավասարություն գրանցվի կնշանակվի «արմագեդոն» պարտիա 5 - 4 րոպե ժամանակով: Սևերը ոչ ոքի արդյունքի դեպքում կճանաչվեն հաղթող: «Արմագեդոնում» գույնը կընտրվի վիճակահանությամբ:
Լևոն Արոնյանն ու Դին Լիրենը եզրափակիչ դուրս գալու շնորհիվ նվաճել են 2018թ. մարտին Բեռլինում կայանալիք աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարի ուղեգրեր:
Լևոն Արոնյանը 2005թ. աշխարհի գավաթակիրն է: