Գնարբուկ-Prumula L.-первоцвет
Հայկական տարանունները.գարնանածաղիկ,գինարբուկ,լախլախ,կովածաղիկ,սոսուն,թավրնջուկ,կովացնծուկ
Քիմիական բաղադրությունը.Ծաղիկները պարունակում են սապոնիններ,ֆենոլային գլիկոզիդներ, սալիցիլաթթվային եթեր, C, E վիտամիններ և կարոտին: Արմատում բացի վերոհիշյալ բաղադրատարրերից կան նաև դաբաղանյութեր:C վիտամինի քանակը առանձին տեսակների մեջ հասնում է1000-1713մգտոկոսի, իսկ չոր տերևահումքում մինչև 6 տոկոսի: Դեղաբույսը հարուստ է մանգանով:
Բուժական նշանակությունը. Բուժման նպատակով կիրառվում է ամբողջական բույսը:Ծաղիկներն ու տերևները հավաքում են ծաղկման սկզբում, իսկ արմատն ու կոճղարմատը հանում են գարնան ու աշնանը, երբ բույսը սկսում է թառամել: Հումքը չորացնում են բացօթյա կամ քամհարվող սենյակում: Նրա պիտանելիությունը 2 տարի է:
Գնարբուկը հին դեղամիջոց է: Ծաղիկների եփուկը կիրառվել էնյարդերն ամրապնդելու համար, հազի և հևոցի ժամանակ: որպես խուխամուղ, այն լայն տարածում ունի բրոնխիտների, թոքաբորբերի,կապույտ հազի, բրոնխյալ աստմայի, ցրտառական մի շարք հիվանդությունների, գրիպի, ռևմատիկ ցավերի ժամանակ և այլն: Բուլղարական ժողովրդական բժշկության մեջ ծաղիկներն օգտագործում են անքնության , գլխացավերի և նևրաստենիայի ժամանակ: Հոմեոպաթիայում բույսն օգտագործվում է երիկամային հիվանդությունների և նևրալգաների դեպքում: Բույսը պաշտոնական է Ռումինիայում, Չեխիայում, Սլովակիայում և Գերմանիայում:Նախկին ԽՍՀՄ-ի տարածքում բույսի արմատը ճանաչվել էր որպես խոխամուղ և օգտագործվում էր թեյի,եփուկի ձևով:
Բույսը նաև միզամուղ,քրտնամուղ, հանգստացնող, սպազմալիտիկ,լուծողական և վիտամինակիր է:Վերջին հատկանիշով Գինարբուկը լայն կիրառում ունի C և A հիպո կամ ավիտամինոզների ժամանակ: Ծաղկեպսակները ընդունում են որպես թեյ միգրենի, գլխապտույտների, անդամալուծության, անքնության, ֆիզիկական գերլարվածության հողի վրա առաջացած ասթենիայի ժամանակ և այլն:Ծաղիկներից պատրաստված եփուկը մրսածության ժամանակ օգտագործում են ոչ միայն ընպելու, այլև քթանցքները ողողելու համար:այն օգտակար է խրոնիկ փորկապության դեպքում և համապատասխան դոզայով երեխաների մոտ առաջացնում է քուն: Ամբողջ բույսը օժտված է մանրէասպան հատկությամբ: