Կատալոնցիների 90%-ը կողմ է քվեարկել անկախությանը
դիտումներ: 960
5,3 միլիոն ընտրողներից հանրաքվեին մասնակցություն ցուցաբերել է 2,3 միլիոնը:
Կատալոնիայի անկախության հանրաքվեն հոկտեմբերի 1-ին է տեղի ունեցել: Մադրիդը չի ճանաչել քվեարկությունը, իսկ հանրաքվեի անցկացման ընթացքում զանգվածային բախումներ են գրանցվել ցուցարարների և ոստիկանության միջև:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ միջազգային դիտորդները հաստատել են հանրաքվեի համապատասխանությունը Իսպանիայի օրենսդրությանը: