Ադրբեջանի ԱԳՆ-ն Կատալոնիայի անկախացման հանրաքվեի մասին
դիտումներ: 938
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Հիքմեթ Հաջիևը այդ առնչությամբ մասնավորապես ասել է. «Ադրբեջանի Հանրապետությունը հարգում է Իսպանիայի Թագավորության տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը երկրի՝ միջազգային մակարդակով ճանաչված սահմանների շրջանակներում»:
Հիքմեթ Հաջիևը նման կերպ է արձագանքել հոկտեմբերի 1-ին իսպանական Կատալոնիայում անկախության հանրաքվե անցկացնելուն: «Մենք կողմ ենք Իսպանիայի սահմանադրության և օրենքների հիման վրա ստեղծված իրավիճակի խաղաղ կարգավորմանը»,- ընդգծել է Հաջիևը: