Թուրքիան դեռևս ձեռնպահ է մնում Կատալոնիայի անկախության հանրաքվեն մեկնաբանելուց
«Թուրքիան դեմ է Իրաքի հյուսիսում անցկացված ապօրինի հանրաքվեին, ուստի բնական է նրանից ակնկալել նման վերաբերմունք Իսպանիայում անցկացված հանրաքվեի առնչությամբ: Սակայն այս պարագայում կարևոր է խորքային պատճառների ուսումնասիրությունը: Հապճեպ հայտարարությունները սխալ կլինեն: Թող նախ Եվրոպական միությունը իր կարծիքը հայտնի»,- Անկարայում լրագրողներին ասել է Յըլդըրըմը:
Հոկտեմբերի 1-ին Կատալոնիայում Իսպանիայից անկախանալու հարցի շուրջ հանրաքվե է անցկացվել, որը Մադրիդն ապօրինի է անվանել, իսկ երկրի սահմանադրական դատարանը «սառեցրել է» դրա անցկացումը: Ըստ տեղեկությունների՝ Իսպանիայից Կատալոնիայի անկախացմանը կողմ է քվեարկել 90 տոկոսը:
Որոշ տեղամասերում փաստաթղթեր են առգրավվել, ոստիկանների և քաղաքացիական անձանց միջև բախումներ են տեղի ունեցել, տուժել են 844 քաղաքացիական անձ և 33 իրավապահ մարմինների աշխատակիցներ: