Հայերեն   English   Русский  

Կատալոնիան առաջիկա օրերին անկախություն կհռչակի


  
դիտումներ: 1281

Կատալոնիայի կառավարության ղեկավար Կարլես Պուչդեմոնը BBC հեռուստաընկերությանը տված հարցազրույցի շրջանակներում հայտարարել է, որ առաջիկա օրերին տարածաշրջանն անկախություն կհռչակի: Գրում է Russian.rt.com-ը:

Պուչդեմոնի խոսքով` կառավարությունը կսկսի գործել այս շաբաթվա վերջին կամ հաջորդ շաբաթվա սկզբին:

Պատասխանելով Կատալոնիայի կառավարության վրա վերահսկողություն հաստատելու Իսպանիայի հնարավոր փորձի դեպքում արձագանքի մասին հարցին` Պուչդեմոնը հայտարարել է, որ դա սխալ կլիներ, որն ամեն ինչ փոխում է:

Հիշեցնենք, որ Կատալոնիայի անկախության հանրաքվեն հոկտեմբերի 1-ին է անցկացվել: Կառավարության տվյալներով` քվեարկությանը մասնակցություն ցուցաբերած կատալոնցիների 90%-ը կողմ է քվեարկել անկախությանը:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Իսպանիայի թագավոր Ֆիլիպ 4-րդը չի ընդունել հանրաքվեի արդյունքները:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: