Նախօրեին համացանցում հայտնվեցին սպանված սպիտակագլուխ անգղերի լուսանկարներ, որոնք որսացողներն հպարտորեն պահել էին ճանապարհին ու լուսանկարվել:
Դեպքը հատկապես ուշագրավ էր, քանի որ սպիտակագլուխ անգղը համարվում է վտանգված տեսակ եւ գրանցված է նախկին ԽՍՀՄ, ինչպես նաեւ Ռուսաստանի եւ Հայաստանի Կարմիր գրքերում:
Մինչ համացանցի օգտատերերը որսացողների հասցեին խիստ քննադատություններ էին հնչեցնում, պարզվեց, որ նրանցից մեկը ո՛չ ավել, ո՛չ պակաս 1980թ.-ին ծնված Արթուր Մկրտչի Մկրտչյանն է՝ Շենավան համայնքի ղեկավարը: