Տաքդեղով ուտեստ
Բաղադրությունը
700 գ բուլղարական տաքդեղ
8 պճեղ սխտոր
0,25 բաժակ ձեթ
2 լոլիկ
1 փունջ մաղադանոս
1 փունջ համեմ
աղ 1 ճ.գդալ
0,5 բաժակ կիտրոնահյութ
2 ճաշի գդալ շաքարավազ
սև աղացած պղպեղ:
Պատրաստւմը
Բուլղարական տաքդեղը լվանալ, ու առանց կոթունն ու սերմերը հեռացնելու տապակել երկու կողմից: Պատրաստի տաքդեղը առանձին խորը ամանի մեջ դասավորել:
Լոլիկը շոգեհարել ու կեղևահանել, ապա բլենդերով հարել: Սխտորը մաքրել ու ճզմե, իսկ կանաչին՝ մանր կտրատել:
Լոլիկը, կիտրոնահյութը, սխտորը, կանաչին, աղը, շաքարավազը, սև պղպեղը խառնել, ավեացնել բանջարեղենը տապակելուց մնացած ձեթը ու լավ խառնել: Մարինադը պատրաստ է:
Տաքդեղի վրա լցնել մարինադը ու ափսե շրջել վրան. խառնուրդը պետք է ծանրության տակ լինի: Թասը այդ խառնուրդով դնել սառնարանը, իսկ 2 ժամ հետո կարելի է արդեն համտեսել:
Բարի ախորժակ: