Հայերեն   English   Русский  

Վազաշեն և Բարեկամավան սահմանամերձ գյուղերում կատարված փաստահավաք


աշխատանքների արդյունքները Google Earth ծրագրով տեղայնացվել են քարտեզի վրա


  
դիտումներ: 11682

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի և Պաշտպանի աշխատակազմի կողմից Տավուշի մարզի Վազաշեն, Բարեկամավան սահմանամերձ գյուղերում կատարված փաստահավաք աշխատանքների արդյունքների վերաբերյալ կազմվել է զեկույց: Դիտարկման արդյունքները տեղայնացվել են ընդհանուր հասանելիություն ունեցող քարտեզի վրա:

Google Earth ծրագրի միջոցով իրականացվել են համապատասխան նշագրումներ, որոնք ցույց են տալիս Ադրբեջանի զինուժի թիրախում հայտնված քաղաքացիական բնակավայրերը, սեպտեմբեր ամիսին գնդակոծված տները, շենք-շինությունները:

Փաստահավաք աշխատանքների արդյունքները ներկայացվել են անգլերեն և ուղարկվել միջազգային կառույցներին:

Հատուկ նշագրումներով քարտեզը այստեղ՝

https://www.youtube.com/watch?v=xxn5gytHD1A





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: