Իսպանիայի ՍԴ-ն չեղյալ է հայտարարել Կատալոնիայի անկախության հարցով խորհրդարանի նիստը
դիտումներ: 1576
Հաղորդվել է, որ նիստը պլանավորված էր հոկտեմբերի 9-ին անցկացնել: Ավելի վաղ Կատալոնիայի կառավարության ղեկավար Կարլես Պուչդեմոնը հանրաքվեի կապակցությամբ իր հատուկ ելույթի ընթացքում Իսպանիայի թագավոր Ֆիլիպ 4-ին ավտոնոմիայի բնակիչների կարծիքն անտեսելու մեջ էր մեղադրել:
Հիշեցնենք, որ Կատալոնիայի անկախության հանրաքվեն հոկտեմբերի 1-ին էր անցկացվել, որի մասնակիցների գրեթե 90%-ը կողմ էր քվեարկել անկախությանը: