Կատալոնցի առաջնորդին ճնշում են. երեքշաբթին վճռորոշ կլինի Իսպանիայի համար
Վերջին օրերին հարյուր հազարավոր մարդիկ են դուրս եկել Իսպանիայի փողոցներ և բողոքում են Կատալոնիայի անջատման դեմ, գրում է reuters-ը:
Իսպանիան վախենում է, որ կատալոնյան խորհրդարանը երեքշաբթի օրը կողմ կքվեարկի անկախությանը: Նրանց առաջնորդ Կարլես Պուչդեմոն, վկայակոչելով հոկտեմբերի 1-ի հանրաքվեի արդյունքները, կդիմի խորհրդարանին:
Համաձայն Կատալոնիայի՝ հանրաքվեի մասին օրենքի, որը Մադրիդն անվանում է հակասահմանադրական, երեքշաբթի օրը անկախությանը կողմ քվեարկելու դեպքում կսկվի վեցամսյա գործընթաց, որը նախատեսում է բանակցություններ Իսպանիայի հետ և վերջնական անկախացում:
Սակայն իսպանական կառավարությունը, որ նախաձեռնել էր Բարսելոնայի կիրակնօրյա բողոքի ակցիաները, պարզ ցույց տվեց, որ անմիջապես և կոշտ կարձագանքի ցանկացած նման քվեարկության:
Իսպանիայի փոխվարչապետ Սորայա Սանես դե Սանտամարինան հայտարարել էր.
«Ես կոչ եմ անում կատալոնյան կառավարությունում գտնվող խելամիտ մարդկանց, եզրից մի՛ ցատկեք, քանի որ մարդկանց ձեզ հետ կտանեք»:
Իսպանիայի վարչապետ Մարիանո Ռախոյը չի բացառել Կատալոնիայի կառավարության հեռացումը և նոր ընտրությունների անցկացումը, եթե շարունակեն պահանջել անկախություն:
Իսպանիայի համար խաղադրույքները բավականին բարձր են, քանի որ այն, չորս տասնամյակ առաջ ժողովրդավար դառնալուց հետո, երկիրը կանգնած է ամենամեծ քաղաքական ճգնաժամի առջև:
Իր սեփական լեզուն ու մշակույթը ունեցող Կատալոնիան կորցնելը Իսպանիայի համար կնշանակի տնտեսական արդյունքի մեկ հինգերորդի և արտահանման ավելի քան քառորդ մասի կորուստ:
Այսպիսով, կատալոնցիների առաջնորդ Կարլես Պուչդեմոն Կատալոնիայի խորհրդարանին կդիմի երեքշաբթի ժամը 18:00-ին և կարող է խնդրել անկախության հռչակում:
Կիրակի օրը Պուչդեմոն հայտարարել է, որ Մադրիդյան կառավարության հետ կապ չի հաստատել, քանի որ նրանք հրաժարվում են քննարկել անկախությունը:
«Այն, ինչ տեղի է ունենում Կատալոնիայում, իրական է, դուր գա դա ձեզ, թե ոչ: Միլիոնավոր մարդիկ կողմ են քվեարկել: Մենք պետք է սրա մասին խոսենք»,-ասել է Պուչդեմոն: